Վերադարձ և փոխանակում
Վերադարձ և փոխանակում
Վերադարձը կամ փոխանակումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված կարգով և միայն վաճառողի նախնական գրավոր համաձայնությամբ։ Վաճառողը կարող է պահանջել ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր, լուսանկարներ կամ տեսանյութ, որոնք կհաստատեն վերադարձի կամ փոխանակման հիմքերը։
Վերադարձ կամ փոխանակում հնարավոր է միայն այն դեպքում, երբ ապրանքը չի օգտագործվել, չի փորձարկվել աշխատանքային ռեժիմում, չի վնասվել, ունի վաճառքի հնարավոր տեսք և պահպանված է ամբողջական, չվնասված փաթեթավորմամբ՝ ներառյալ բոլոր պարագաները, փաստաթղթերը և սերտիֆիկատները (եթե առկա են)։
Անհատական, նախնական պատվերով կամ հատուկ տեխնիկական պահանջներով ներմուծված ապրանքները վերադարձի կամ փոխանակման ենթակա չեն, բացի արտադրական էական թերության դեպքերում, որի հիմնավորված հաստատումը կարող է պահանջվել վաճառողի կողմից՝ արտադրողի եզրակացությամբ կամ անկախ փորձաքննությամբ։
Վաճառողը իրավունք ունի մերժելու վերադարձը կամ փոխանակումը, եթե վերոնշյալ պայմանները չեն բավարարվում կամ վերադարձի պահանջը չի համապատասխանում ՀՀ գործող օրենսդրությանը։
Վերադարձի կամ փոխանակման գործընթացի կիրառումը, ժամկետները և պայմանները կարգավորվում են ՀՀ գործող օրենսդրությամբ։