Պայմաններ և Դրույթներ

Պայմաններ և Դրույթներ

Սույն բաժնում ներկայացված են կայքից օգտվելու, ապրանքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու և պատվերի ձևակերպման հիմնական պայմանները։
Կայքից օգտվելով և մեզ հետ կապ հաստատելով՝ Դուք հաստատում եք, որ ծանոթացել եք ստորև ներկայացված պայմաններին։

1. Ընդհանուր դրույթներ

1.1 Կայքում ներկայացված ապրանքների նկարագրությունները, լուսանկարները, տեխնիկական տվյալները և գնային տեղեկությունը նախատեսված են միայն տեղեկատվական նպատակով։

1.2 Կայքում հնարավոր չէ կատարել անմիջական գնում կամ վճարում։ Պատվերը ուժի մեջ է մտնում միայն վաճառողի կողմից հաստատում ստանալուց հետո։

1.3 Վաճառողը իրավունք է պահպանում փոփոխելու կամ թարմացնելու սույն Պայմանները՝ դրանք հրապարակելով կայքում։ Թարմացված տարբերակը համարվում է ուժի մեջ մտած հրապարակման պահից։

2. Պատվերի ձևակերպում և հաստատում

2.1 Պատվերի համար գնորդը կարող է կապ հաստատել կայքում ներկայացված միջոցներով (հեռախոս, էլ. փոստ կամ հաղորդագրություն)։

2.2 Պատվերի մանրամասները՝ վերջնական գինը, առկայությունը, առաքման պայմանները և ժամկետները, համաձայնեցվում են վաճառողի հետ։

2.3 Վաճառողը կարող է մերժել կամ չհաստատել պատվերը, եթե ապրանքը առկա չէ, արտադրությունից հանված է կամ առկա են այլ պատճառներ։

2.4 Իրավաբանական անձանց դեպքում հնարավոր է տրամադրել առանձին գնառաջարկ, հաշիվ-ապրանքագիր և անհրաժեշտության դեպքում՝ պայմանագիր։

3. Գներ և վճարման կարգ

3.1 Կայքում գները նշված չեն․ վերջնական գինը տրամադրվում և հաստատվում է մենեջերի կողմից։

3.2 Վճարումը կատարվում է վաճառողի կողմից առաջարկված եղանակներով՝ բանկային փոխանցում, կանխիկ կամ այլ նախապես համաձայնեցված տարբերակ։

3.3 Վճարումը համարվում է ավարտված այն պահին, երբ գումարը հաստատվում է վաճառողի կողմից։

4. Առաքում և ստացում

4.1 Առաքումը կազմակերպվում է համաձայնեցված պայմաններով և իրականացվում է նշված հասցեով կամ նախապես պայմանավորված վայրում։

4.2 Առաքման արժեքը և ժամկետները կախված են հասցեից, պատվերի տեսակից և առաքման եղանակից։

4.3 Ապրանքը ստանալիս գնորդը պարտավոր է ստուգել այն։ Վնասման կամ անհամապատասխանության դեպքում գնորդը պետք է տեղեկացնի վաճառողին մինչև 24 ժամվա ընթացքում՝ ներկայացնելով համապատասխան լուսանկարներ։

4.4 Վաճառողը չի կրում պատասխանատվություն ապրանքի վնասման համար այն բանից հետո, երբ այն փոխանցվել է առաքման ծառայությանը կամ գնորդին, եթե այլ բան նախապես չի համաձայնեցվել կողմերի միջև գրավոր պայմանավորվածությամբ։

5. Վերադարձ և փոխանակում

5.1 Վերադարձը կամ փոխանակումը իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և միայն վաճառողի հետ նախապես համաձայնեցմամբ։

5.2 Վերադարձ կամ փոխանակում հնարավոր է, եթե ապրանքը չի օգտագործվել, չի վնասվել և պահպանված է իր ամբողջական փաթեթավորմամբ։

5.3 Անհատական կամ հատուկ պատվերով ներմուծված ապրանքները վերադարձի ենթակա չեն՝ բացառությամբ արտադրական լուրջ թերության դեպքերում։

6. Գաղտնիություն և տվյալների պաշտպանություն

6.1 Գնորդի կողմից տրամադրված անձնական տվյալները օգտագործվում են միայն պատվերի ընդունման, կազմակերպման և սպասարկման նպատակով։

6.2 Տվյալները կարող են փոխանցվել միայն այն ծառայություններին, որոնք անհրաժեշտ են պատվերի կատարման համար (օրինակ՝ առաքման ծառայություն) և չեն օգտագործվում այլ նպատակներով։

7. Իրավունքներ և սահմանափակումներ

7.1 Կայքի բովանդակությունը, ներառյալ տեքստերը, լուսանկարները և ձևավորումը, պաշտպանված է հեղինակային իրավունքով և չի կարող օգտագործվել առանց գրավոր թույլտվության։

7.2 Վաճառողը կարող է ժամանակավորապես սահմանափակել կայքի հասանելիությունը տեխնիկական աշխատանքների կամ անվտանգության նկատառումներով։