Մետաղական Փոշիների 3D Տպիչի Ձեռքբերում

news

ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կազմակերպած «Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթ»-ի ֆինանսավորմամբ, 10-28/22Eq-1 պայմանագրի շրջանակներում ՔԵՆԴԼ ՍՀԻ-ին մատակարարվեց բարձր ճշտությամբ մետաղական փոշիների 3D տպիչ:

Desktop Metal Studio System 2 մետաղական փոշիների եռաչափ տպիչը հիմնովին նոր մոտեցում է դետալների պատրաստման գործընթացում: Այն հնարավորություն է տալիս բարդ երկրաչափությամբ նուրբ դետալների պատրաստման, ինչը հնարավոր չէ իրականացնել հաստոցների կիրառմամբ: Այս համակարգը նվազեցնում է նախապատրաստվածքի ծախսը և աշխատաժամանակը:

Սարքավորումը ՔԵՆԴԼ ՍՀԻ-ին թույլ կտա իրականացնել նոր հետազոտություններ արագացուցչային տեխնիկայի զարգացման բնագավառում՝ բավականին փոքր գաբարիտային չափեր ունեցող մեքենամասերի ստացմամբ և կիրառմամբ, ինչպիսիք են, օրինակ՝ ՏՀց տիրույթի ալիքատարները, փոխակերպիչները, ռեզոնատորները, անտենաները (ընդունիչները) և այլն:

ՔԵՆԴԼ ՍՀԻ-ում մետաղական փոշիների եռաչափ տպիչի հաջողությամբ տեղադրվելուց հետո արտասահմանյան մասնագետների կողմից իրականացվեց ինստիտուտի գիտաշխատողների մեկշաբաթյա վերապատրաստում: Վերապատրաստմանը մասնակցել են Մինաս Սուքիասյանը, Լայա Անջոն, Համլետ Իսունցը:
Սարքը հանձնված է լիարժեք շահագործման:



news
news
news