Լճերի նմուշառման և հետազոտության շարժական համալիրի ձեռքբերում

ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից կազմակերպված «Գիտության ոլորտում ենթակառուցվածքի և նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի» ֆինանսավորմամբ շահագործման հանձնվեց Լճերի նմուշառման և հետազոտության շարժական համալիրն։
Այս նավը հնարավորություն կտա Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին իրականացնել նորարարական և խորքային հետազոտություններ Հայաստանի լճերում, նպաստելով ջրային էկոհամակարգերի ուսումնասիրությանն ու գիտական տվյալների հարստացմանը։


